ՏԵՍԱՆՅՈՒԹ | Այս աբսուրդը ինչ-որ մի պահի կվերջանա, սա սարքած գործ է. Լևոն Քոչարյանը` դատավորի որոշման մասին

«Մենք բոլորս գտնում ենք, որ սա սարքած գործ է, եթե դու մի բան գտնում ես, որ օրենքից դուրս է արվել, բնականաբար ասում ես, որ դու պատասխանատվության ես ենթարկվելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նա նշեց, որ հույսն այն է, որ այս աբսուրդը ինչ-որ մի պահի կվերջանա: «Ամեն ինչ անելու ենք, որ դա այդպես լինի, ու դա այդպես է լինելու, ուշ թե շուտ այս ամենը պետք է վերջանա»,-հավելեց նա:
Լևոն Քոչարյանը մոտեցավ աջակիցներին, շնորհակալություն հայտնեց աջակցության, ամեն ինչի համար: «Շատ զգացված ենք, շատ շնորհակալ ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։