Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը հեռախոսով թենիսի խաղին է հետևում | լուսանկար

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում խորհրդարանականները պետք է ավարտեն նիստերի օրակարգում հարցերի քննարկումը։ Արտահերթ նիստը թերևս այնքան ձանձրալի է եղել, որ պատգամավորներից մեկը ականջակալներով հետևել է թենիսի խաղերից մեկի ընթացքին։

Թենիսի խաղը դիտող պատգամավորը «Իմ քայլը» խմբակցությունից Սուրեն Գրիգորյանն է, որը ավելի ուշ մասնակցեց նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումներին, հանդես եկավ հարակից զեկույցով։