ՏԵՍԱՆՅՈՒԹ | Ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն. Քոչարյանը ներկայացավ կալանավայր

Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը իր մեքենայով ներկայացավ «Երևան-Կենտրոն» քերակատարողական հիմնարկ։

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այսօրվա դատավարությունը, Քոչարյանը պատասխանեց. «Ո՛չ օրենք կա, ո՛չ դատավարություն»։
Հարցին էլ, թե այլևս ասելիք չունի՞, արձագանքեց. «Այնքան ասելիք ունեմ»։

Հիշեցնենք, որ դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։