ՏԵՍԱՆՅՈՒԹ | Գեղարքունիքի մարզում ուժեղ կարկուտը գյուղացու բերքը ոչնչացրել է

Մայիսի 16-ին տեղի ունեցած անձրևի ու կարկուտի հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել են մի շարք ծառեր: Վնասվել են նաև կարտոֆիլի, կաղամբի ցանքատարածությունները: 
Ըստ մոտավոր հաշվարկների` միայն Լճավան գյուղում գյուղացու բերքը կիսով չափ ոչնչացել է: