Ես հեռախոսով վտանգավոր բաների մասին չեմ խոսում. Սասուն Խաչատրյանը Վանեցյանի հավելվածից չունի

Ես հեռախոսով վտանգավոր բաների մասին չեմ խոսում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե գաղտնալսման առումով որքանո՞վ է այսօր անվտանգ ՀՔԾ պետի հեռախոսը։
Լրագրողները նկատեցին, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման դեպքից հետո  իր հեռախոսի վրա տեղադրել է գաղտնալսումը բացառող հայկական ծրագիր, ինչին ՀՔԾ պետն արձագանքեց. «Ես նման հավելված չունեմ, տեղյակ չեմ»։

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետՍասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության գաղտնալսման դեպքի առթիվ։