«Папина дочка». Մարիամ Փաշինյանը հիմա էլ կրթական ոլորտին է անդրադաձել ու նշել, որ բարեփոխումների կարիք կա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այս տարվա միասնական քննությունների մասին և հայտնել, որ իր կարծիքով մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի.

«Բազմաթիվ նամակներ եմ ստանում այս տարվա շրջանավարտ-դիմորդներից, ովքեր արտահայտում են իրենց հուսահատությունը և վրդովմունքը կապված քննական համակարգի, թեստերի բովանդակության ու ընդունելության ընթացակարգի վերաբերյալ:
Կիսում եմ ձեր վրդովմունքը, և ես նույնպես, ինչպես շատերդ, կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի:

Բայց նաև հասկանում եմ, որ այսպիսի բարեփոխումները ժամանակատար են ու բարդ: Ձեզ միայն խորհուրդ կտամ չհուսահատվել ու անընդհատ բարձրաձայնել ծառացած խնդիրների մասին:

Հ. Գ. Հույս ունեմ, այսօր, օտար լեզվի քննությունը լավ եք հանձնել հաջողություն եմ մաղթում հաջորդ քննություններում»: