Շահումյան գյուղում BMW X5-ը վթարի է ենթարկվել. 23-ամյա վարորդի դին գտել են մեքենայից դուրս

Հունիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ 23-ամյա Էրիկ Հունոյանը իր վարած BMW X5 մակնիշի 5 SHB 325 արտասահմանյան համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է․ Հունոյանը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ ուղևոր՝ համագյուղացի 24-ամյա Գևորգ Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։