Աշոտ Արսենյանի որդու` զինծառայությունից ազատվելու դեպքով քրեական գործ է հարուցվել. Հետք

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է Hetq.am–ը:

Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:
Վահագն Արսենյանը, սակայն, գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ: