Օձերի ակտիվությունը շարունակվում է. փրկարարները բռնել են 1 չպարզված, 1 շահմար և 1 սահնօձ տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք

Հուլիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: 
Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Մասիս քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 չպարզված, 1 շահմար և 1 սահնօձ տեսակի օձ  ու տեղափոխել անվտանգ տարածք: