Անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցվել է 10-ից ավելի քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 21 անձի. Արթուր Վանեցյան

Անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որոնք Քննչական կոմիտեում քննվում են՝ ըստ ենթակայության: Այս մասին Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

«Քնչչական կոմիտեի նեչրկայացուցիչը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնական անձանց: Գործերը ուղարկվել են դատարան: Անուններն ու պաշտոնները ես ֆիզիկապես չեմ կարող հիշել: Բիզնեսի տերերը բացահայտվելու են: Խորը քննություն է տարվելու, բոլոր գործերը բացահայտվելու են: Քրեական գործը իմ ձեռքի տակ չէ»,- ասաց Ա. Վանեցյանը:
Ըստ նրա՝ օպերատիվ տվյալները չեն հրապարակվում: