ՏԵՍԱՆՅՈՒԹ | Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը կառավարությունը կրկնապատկեց. նրանք ամեն ամիս կստանան 100 հազար դրամ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը։
Հարցի զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանները ամենամսյա պատվովճար են ստանում 50 հազար դրամ, նա նշեց, որ այս նախագծով առաջարկում են
պատվովճարի չափը սահմանել 100 000 դրամ:
Բաթոյանը նշեց, որ բյուջեի վրա որոշման ընդունմամբ լրացուցիչ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի լինի: