ՏԵՍԱՆՅՈՒԹ | 139 մարդ հրաշքով փրկվել է բելառուսական օդանավի վթարային վայէջքից

Համացանցում հրապարակվել է Ուկրաինայի մայրաքաղաքի «Կիև» օդանավակայանում բելառուսական ինքնաթիռի վթարային վայրէջքի տեսանյութը: Այն Facebook-ում հրապարակել է օգտատեր Ալեքսանդր Սիրոտան, որը թռչում էր այդ չվերթով, գրում է strana.ua-ն:
Ըստ աղբյուրի՝ օդանավում եղել է 139 մարդ:
«Այսօր ինձ վրա զգացի, թե ինչ ես զգում օդանավում, որը դուրս է թռչում թռիչքուղուց, կոտրում է շասսին և սողում գետնին: Տհաճ զգացողություն էր: Սարսափելի էր»,- գրել է նա՝ հավելելով, որ ուղևորները վախեցել էին ու խուճապի էին մատնվել:
Նա միաժամանակ նշել է, որ օդանավակայանի ծառայությունն արագ արձագանքել է: