Վրաստանի ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում բարեհաջող վիրահատվել է

«Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը բարեհաջող վիրահատվել է»,- այս մասին «Առաջին Լուրերին» ասել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց Դերձյանը։

16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ:
Հիշեցնենք, որ նույն վթարից տուժած 12-ամյա տղան երեկ առողջացած դուրս է գրվել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, ով ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում էր տեղափոխվել ԲԿ, երեկ գիտակցության է եկել և սկսել է շնչել ինքնուրյուն։

Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: