Դանակահարված 32-ամյա տղամարդը «Արմենիա» ԲԿ-ում մահացել է

Հուլիսի 15-ին, դանակահարումից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 32-ամյա տղամարդ է մահացել: 
«Հուլիսի 15-ին «Արմենիա» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ մոտ 32 տարեկան մի տղամարդ: Մեկնել է օպերատիվ խումբ, պարզվել է անձի ինքնությունը: Նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու և լուսադեմին, գիտակցության չգալով մահացել է»,- տեղեկացրին ոստիկանությունից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից նաև հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: