Մոսկվայի մարզում հանցավոր աշխարհի 32 անդամ է ձերբակալվել. նրանց թվում է նաև Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը

ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում ձերբակալված քրեական հեղինակությունների թվում է նաև Իրաքլի Ուսոյանը՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի նախկին առաջնորդներից Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ իրավապահ մարմիններին հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալել է 32 տղամարդու:
«Իրաքլի Ուսոյանը, որը քրեական հեղինակություն Դեդ Հասանի թոռն է, ձերբակալվել է Լյուբերցիի ռեստորաններից մեկում՝ հավաքի այլ մասնակիցների հետ միասին»,- գործակալությանն ասել է զրուցակիցը:
Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի հունվարի 16-ին՝ Մոսկվայի կենտրոնում՝ դիպուկահարի կրակոցից: