4 շաբաթական նորածինը մահացել է այն բանից հետո, երբ պապիկը նրան ալկոհոլ է «հյուրասիրել»

Պեկինում 4 շաբաթական նորածինը մահացել է այն բանից հետո, երբ պապիկը նրան ալկոհոլ է «հյուրասիրել»:

Այս ողբերգական դեպքը, ըստ մասնագետների, պետք է եւս մեկ անգամ ծնողներին հիշեցնի, որ ոչ մի դեպքում չի կարելի փոքրիկներին ալկոհոլ տալ. նույնիսկ  ընդամենը մեկ կումը կարող է մահացու լինել:
AsiaOne-ը հաղորդում է, որ ընտանիքի բարեկամները եւ ընկերները հավաքվել էին  տոնական սեղանի շուրջ երեխայի ծնունդը նշելու համար:

Այդ օրը լրացել էր նորածնի ուղիղ մեկ ամիսը: Երբ հոր կողմից պապիկը կենաց էր ասել, հյուրերից մեկը կատակել էր, որ պապիկը չի կարող առանց իր թոռնիկի խմել:

Այդ ժամանակ պապը նորածնին իր գավաթից մի փոքր ալկոհոլ էր խմեցրել:

Երբ երեխայի մայրն իմացել էր կատարվածի մասին, նա զայրացել էր եւ երեխային վերցրել էր: Սակայն կես ժամ անց երեխան դադարել էր շնչել:

Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել վերակենդանացնել նրան:

Դիահերձումը ցույց էր տվել, որ երեխան մահացել է ալկոհալային թունավորման հետեւանքով:

Նաեւ հաղորդվում է, որ երեխան ծնվել էր 3 տարվա անպտղությունից հետո: