ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևան-Երասխավան երթուղայինը վթարից պայթել է. ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 12 տուժած

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։ 

Ոստիկանները ու քննիչներ պարզում են նաև, արդյոք «Գազելի» մեջ, բացի 5 հոգուց, այլ քաղաքացիներ էլ են եղել։ 

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, 9 վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետ Ա․Գասպարյանը, ՃՈ վաշտի հրամատար Վ․ էվինյանն ու դասակի հրամանատար Կ․ Հարությունյանը։


Ժամը 17:00-ի տվյալներով.
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 9 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 17:40-ի տվյալներով.
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 12 տուժած:


Ժամը 18:10-ի տվյալներով.
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նեկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝
Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան),
Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ),
Գագիկ Ղուկասյան (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան),
Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք),
Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ),
Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ),
Նարե Գրիգորայան (7 տարեկան, քաղաք Վայք),
Սլավիկ Իշխանյան(ծնված 1953 թ., քաղաք Երևան),
Ռուզաննա Հակոբյան (ծնված 1984 թ., գյուղ Երասխ),
Արսեն Միքայելյան (ծնված 2006 թ., քաղաք Արարատ),
Ֆելիքս Մելոյան (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան):