Հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման նախագիծը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում. Սասուն Խաչատրյան

Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծում և ենթադրում է ՀՔԾ-ի լուծարումը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցի հնարավոր լուծարման մասին հարցին:
«Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, և եթե այդ նախագիծը կարդաք, ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարումը, սակայն դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա։ Կապրենք, կտեսնենք»,- ասաց Խաչատրյանը։