ՏԵՍԱՆՅՈՒԹ | Զոդի կամրջի ավտովթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդը կալանավորվել է. ՔԿ

Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին: Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էընտրվել կալանավորումը:
«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- ասել է Քննչական կոմիտեի լրատվականի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի վեցին ժամը 15:15- սահմաններում. բախվել է երեք ավտոմեքենա, զոհվել է 6 մարդ, տուժել՝ 13-ը: