ՏԵՍԱՆՅՈՒԹ | «Ես զինվոր եմ ուղարկել բանակ, որ իրա պարտականությունները կատարի, թե՞ սպայի ծխած սիգարետները հավաքի». Զինծառայող Յուրիկ Բրոյանի մեկ տարի տևած չարչարանքները կարող են ավարտվել

«Վաղը հնարավոր կլինի Յուրիկ Բրույանին ներկայացնել Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, որից հետո սահմանված կարգով 15-օրյա ժամկետով կգտնվի Կանազի հոսպիտալում, ապա կտրվի վերջնական եզրակացությունը, որի արդյունքում նա կարող է ոչ պիտանի ճանաչվել ծառայության համար»,-այս մասին  հայտնում է Բրոյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը, անդրադառնալով հիվանդ զինծառայողի շուրջ ստեղծված իրավիճակին։
Շուրջ 7 ամիս «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն հետևում է զինծառայող Յուրիկ Բրոյանի շուրջ ստեղծված իրավիճակին, փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել Յուրիկ Բրոյանի առողջական վիճակի վրա և կարծես թե «սայլը տեղից շարժվեց»։
Բրոյանը, 15 օր կանկացնի Կանազի հոսպիտալում, այն միակ հաստատությունն է, որը կարող  է տալ նման եզրակացույթուն՝ հիմնվելով 2 բժշկական եզրակացությունների վրա, որոնք հաստատում են, որ Յուրիկ Բրոյանը «սիմուլյանտ» չէ։
«Ավելին, ոչ միայն սիմուլյանտ չէ, այլև նրա գործողությունները սիմուլյացիոն բնույթ չեն կրել: Նշանակված լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը վերահաստատել է այդ հանգամանքը»,- ասում է փաստաբան Հայարփի Սարգսյանը
Այս պահին Յուրիկ Բրոյանը գտնվում է Ռազմական ոստիկանությունում։ Forrights –ը բազմիցս անդրադարձել է Յուրիկ Բրոյանի առողջական վիճակին, որ նա ունի անհրաժեշտ բուժման կարիք, ինչպես նաև այն հանգամանքին, որ նա ապօրինի կերպով է պահվում Ռազմական ոստիկանությունում, ինչը նպաստում է Բրոյանի առողջական վիճակի սրմանը։
Բրոյանի առողջական վիճակը այս պահին էլ շարունակում է մնալ ծանր։ Մոր՝ Մարինեի խոսքով  նա լարված է և հոգեպես ընկճված։
Խոսենք գործի նախապատմությունից:
Բրոյանը դպրոց չի հաճախել, գրել-կարդալ չգիտի: Ըստ նրա մոր՝ Մարինե Բրոյանի, երիտասարդը մանկուց հոգեկան խնդիրներ ունի, հաղորդակցման բարդություններ, ինքնավնասման հակում, պարբերաբար ցնցումների մեջ է ընկնում՝ հիվանդագին վիճակներ, որոնք բանակում ավելի արտահայտիչ են դարձել. «Ես որդի եմ ուղարկել բանակ, որ ծառայի, ոչ թե ավելի վատ առողջական վիճակի մեջ ընկն»,-իր վրդովմունքը հայտնեց մայրը
Անցյալ տարվա օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշելով, Յուրիկին պիտանի է ճանաչել սահմանափակումներով ծառայության համար և զորակոչել է բանակ:
Մարտակերտի զորամասում, որտեղ հաշվառված է շարքային Բրոյանը, նա չի կարողացել անգամ շարային քայլը յուրացնել, քանի որ ոտքերը քայլելիս թուլանում էին։ Արդյունքում, զորամասի հրամկազմը որոշել է, որ տղան «սիմուլյանտ» է:
Մանրամասները տեսանյութում՝