ՏԵՍԱՆՅՈՒԹ | Պատուհանը ջարդեց, ինքը թռավ, հետո՝ ես․ պատմում է վթարից տուժած Նարեն

«Խփեցինք մի ավտոյի, հետո մեր ավտոյի դեմը վառվավ»,- պատմում է վթարից տուժած փոքրիկ Նարե Գրիգորյանը, ով գտնվում է Արարատի ԲԿ-ում։ Նա մանրամասնել է, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել։ Պատմում է, որ բռկումից հետո վարորդի կողքին նստած ուղևորն արագ անցել է սրահ, ոտքով կոտրել պատուհանն ու դուրս թռել, որից հետո էլ դուրս է նետվել ինքը։
Ավելի վաղ «Առաջին Լուրերը» հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։


Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:
Մանրամասները՝ ShantNews-ի տեսանյութում։