Քաղաքացին, ում մոտ Կոտայքի մարզպետը քաղաքապետի ընտրություններին ցուցակ էր հայտնաբերել, դատական հայց է ներկայացրել ընդդեմ մարզպետի

Քաղաքացի Վեներա Գյունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի։ 
Քաղաքացին դատարանից պահանջում է մարզպետին պարտավորեցնել հերքել զրպարտությունը։ Գործն ուղարկվել է Աբովյանի դատարան և մակագրվել դատավոր Մեխակ Գևորգյանին։
Նշենք,որ Գյուլինյանն այն քաղաքացին է, ում մոտ հունիսի 7-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, ընտրատեղամասերից մեկում մարզպետը հեռախոսահամարների և անվանացանկի ցուցակ էր հայտնաբերել։