ՏԵՍԱՆՅՈՒԹ | Կարգազանց վարորդներին վարելու իրավունքից ընդհանրապես զրկելու նախագիծ է մշակվում․ Փաշինյան

Նախքան կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց վերջերս տեղի ունեցող ողբերգական ավտովթարներին, որոնց ընթացքում զոհեր եղան:
«Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն»,- ասաց նա:
Վարչապետը հավելեց նաև, որ նախագիծն Ազգային ժողովում է և հիմա պետք է քննարկել, թե ինչ ժամկետներում է հնարավոր այդ նախագիծն ընդունել: «Այս հարցով Ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցի հասարակական կազմակերպությունների հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: