Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի է` Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին. Մեսրոպ Մանուկյան

Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի` Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Տնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի խորհրդի անդամ  Մեսրոպ Մանուկյանը՝ ով նաեւ ներկայացրել է հիմնադրամի տնօրենի հաշվետվությունից տվյալներ:
Նա, մասնավորապես, նշել է. «Ապրիլի 26-ի Ձեր հայտնի live միացման ժամանակ անրադարձ կատարեցիք ՀՀ-ում օրինական գրանցված 562 043 աշխատողներին . . .
Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի` Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հերթական ` հուլիսին կայացած նիստի գործադիր տնօրենի հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից հայտարարված թվերը իրականության հետ որեւէ աղերս չունեն: Դրանք մանիպուլատիվ են:
Հ.Գ. Կարծում եմ` պետական այն պաշտոնյան, ով վարչապետի նման անհարմար վիճակի մեջ է գցում, պետք է հրապարակայնորեն պատժվի:
Հ.Գ. Մանավանդ որ, չեմ ուզում հավատալ, որ այդ գումարներն հավաքագրվում են… սակայն` գրպանվում են:
Հ.Գ. Լավագույն ամիսը՝ մարտ 501 572 , վատագույն ամիսը՝ հունվար 433 962 օրինական աշխատողներ»: