ՏԵՍԱՆՅՈՒԹ | Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը, Գալուստ Սահակյանն ու այլ ՀՀԿ-ականներ մի լավ «տժժացել» են Աշտարակի ձորում

Հանրապետականները Սահմանադրության օրը նշել են շատ ակտիվ: Դա կարելի էր հասկանալ նրանց սոցիալական էջերի լուսանկարներից ու նրանց ամեն քայլը լուսաբանող լրատվամիջոցներից:

Ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան, մոմ վառել ու խոսել լրագրողների հետ:

Իսկ արդեն օրվա երկրորդ հատվածում նախկին իշխանության ներկայացուցիչները մի լավ «տժժացել» են Աշտարակի ձորում: Ուրախությանը մասնակցել են Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը, Գալուստ Սահակյանը և այլոք: