ՏԵՍԱՆՅՈՒԹ | Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ. Արմեն Մինասյան

Քաղաքագետ, վերլուծաբան Արմեն Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Օրվա ընթացքում հետևում էի Իջևանում տեղի ունեցածի մեկնաբանություններին ու տեղի ունեցողին։
Կարող եմ առանձնացնել երկու գիծ, որ նախկինում էլ միշտ եղել է նման իրավիճակներում։
Ոստիկանությունը պնդում էր, մարդիկ իրենց պահել են ագրեսիվ ու բռնության են դիմել, իսկ մարդիկ նշում էին, որ սկսել են ոստիկանները (նույնիսկ մեկնա սում էր, որ քաղաքացիական հագած ոստիկաններ է տեսել), բացի այդ գիշերը ծեծել են բերման ենթարկելիս։
Ասեք, որ նախկինում էլ եղել է նման «տարընթերցում»։
Եվ ուրեմն՝ պիտի փաստեմ, որ մարդկանց կասկածները կյանքի իրավունք ունեն, քանի հակառակը չի ապացուցվել։
Ու ամենակարևորը՝ անկախ եղելությունից, փաստ է, որ երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի` հասարակության ցածր եկամուտներ ունեցող խավի դեմ: Այդ շերտի մոտ, որն իր ամենակայուն հենարանն էր, սկսվեց «ոչ յուրայինի»` հիասթափության զգացման տրենդը: Անդառնալի»: