ՏԵՍԱՆՅՈՒԹ | Սասուն Միքայելյանն անեկդոտ պատմեց Ռոմանոսի մասին և հիշեց «Մաուգլի» մուլտիկի Շակալին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչության նիստին Աբովյանի համայնքապետի թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աբովյանի ընտրություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: 

«Ինքը ուզեցել է մարզում դառնալ դեմք, թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել և չեմ խառնվել ընտրություններին ընդհանրապես, չեմ միջամտել: Պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը: Ես ասել եմ, որ ճանաչում եմ Աբովյանի գործող քաղաքապետին, ԱԺ-ի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել, ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ շարունակելով թվարկել Աբովյանի քաղաքապետի արժանիքները: 

Նա վստահեցրեց՝ «ՔՊ»-ին, որևէ մեկին թիկունքից չի խփել: «Ես չեմ խառնվել, չեմ ասել, որ պիտի գնաք, ընտրեք գործող քաղաքապետին: Աբովյանի ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որովհետև ինքն անձնավորեց իր դերակատարությունն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Այս շարժման մեջ, երբ ժողովուրդն իներցիայով ձայն է տալիս, իրենք գիտեն՝ դեմք են, մեր դերակատարություն ունեն թավշյա հեղափոխության հետ կապված: Եվ եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»,- ասաց Սասուն Միքայելյանը: