«Նմանատիպ դեպքեր եղել են ու կլինեն». Օսիպյանը՝ նույնասեռականների կողմից հարձակումների մասին

Ես երկար տարիներ աշխատում եմ ոստիկանական համակարգում եւ նմանատիպ դեպքեր եղել են ու կլինեն: Այս մասին Իջեւանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին, երբ նույնասեռականները ոստիկանության բաժնում բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, նաեւ փողոցում հայհոյել են իրավապահներին:
«Մենք պետք է դա հասցնենք նվազագույնը եւ փորձենք ամեն ինչ անել մեր բարեխիղճ ծառայությամբ, որ վերանա նման մոտեցումը: Կան քաղաքացիներ, որոնք տեսնելով փոքրաթիվ ոստիկաններին, իրենք լինելով մի փոքր շատ, կարծում են՝ իրենց կարելի է ամեն ինչ, կարող են օրենք խախտել: Դա այդպես չի, մեր ուժերը բավարարում են ՀՀ ցանկացած հատվածում ցանկացածին կարգի հրավիրել եւ պատասխանատվության ենթարկել»,-ասաց նա: