ՏԵՍԱՆՅՈՒԹ | Իչայի, Տապասիայի, Չակորի, Ակաշի և մյուսների մասնակցությամբ ուշացած համերգը Երևանում

Հնդկահայկական երեկոն արդեն իրականություն է. մեկ անգամ հետաձգվելուց հետո այս անգամ համերգը սկսվեց 2 ժամ ուշացումով, ինչը պատճառ դարձավ, որ հանդիսատեսը կասկածեր, թե այն կկայանա: Անհամբերները հեռացան, համառները սպասեցին, իսկ փոքր-ինչ հոգնածները աղմուկով ներխուժեցին հետնաբեմ՝ հայտնելով իրենց անվստահությունն ու նեղսրտելով՝ այդքան սպասեցնելը ու բեմից բացատրություն չտալը ճիշտ չէ: Կրքերը հանդարտվեցին, ուշացած, բայց հանգիստ ու պճնված ժամանեցին հնդիկ դերասանները: Վերջիններիս ուշանալու պատճառը կազմակերպիչները չհստակեցրին:

Օդանավակայանում ժպտադեմ ու երկրպագուների հետ շփվող դերասանուհիները՝ Իչայի և Տապասիայի կերպարները մարմնավորող Թինա Դատտան և Ռաշամի Դեսային հետնաբեմում բոլորովին այլ տրամադրութամբ էին: Նրանք նախընտրեցին մնալ անհասանելի՝ փակ դռների հետևում: Փոխարենը Ռաթորի դերակատար Գաուրավ Չոպրան և Ակաշի դերակատար Մրունալ Ջայինը սիրով շփվեցին լրագրողների և երկրպագուների հետ:


Աղբյուրը՝ Tert.am