Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման ճանապարհի միջին նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն  իրականացվում են «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ  ընկերության կողմից:
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում եւ մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:
Անվտանգ եթեւեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում ենք պահպանել երթեւեկության կանոնները: