Ասում են՝ հեղափոխությունն արեցին Սորոսը, Պողոսը, Պետրոսը. Նիկոլ Փաշինյան

«Ամենամեծ հեղափոխությունն ինձ համար  տեղի է ունեցել այն ժամանակ , երբ ես  բանտում էի»,- այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ընդհատակում եղած ժամանակ ինքն ամենամեծ տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն էր, և երբ 3,5 տարի անցկացրել է ընդհատակում և բանտում, դուրս գալուց հետո պարզել է՝ տպագիր թերթ հասկացությունը դարձել է անիմաստ. «Դա իմ ամենամեծ շոկն էր»:
Վարչապետն անդրադարձավ  քննադատություններին, թե հեղափոխության թիկունքում կոնկրետ ուժեր էին կանգնած. «Ասում են՝ Սորոսը, Պողոսը, Պետրոսը, Արևմուտքը, Հյուսիսը, Հարավը: Ես ասում եմ՝ սա մաքուր, գենետիկ մակարդակում հայկական հեղափոխություն է: Այստեղ օտար ԴՆԹ-ի նշույլ անգամ չկա: Միակ օտար բանը, որ մեր հեղափոխությունում եղել է, դա «Այֆոնն» ու Ֆեյսբուքն էին: Սա եղել է մաքուր հայկական հեղափոխություն, որը հենված էր հայկական ավանդական արժեքների վրա, բայց այդ արժեքներին հաղորդել է 21-րդ դարի բնույթ»:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ այսօր Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց. «Այդ մեկ մարդը դու ես, այդ մեկ մարդը ես եմ»: