Նման կառույցները ազդեցությունից զերծ են, պետք էր ընդամենը սխալներ թույլ չտալ. Էդմոն Մարուքյանը՝ Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացության մասին | Տեսանյութ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ի գերագույն դատարանի մոտից ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով անդրադարձել է Հայաստանում ծավալված վերջին քննարկումներին՝ կապված Վենտիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ:
«Այս հրաշալի պատմական շատ կարևոր կառույցի մոտ որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ քննարկման վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանին և քննարկումներին, երբ իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասը ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները տեսանյութում.