Փաշինյանն իր ոտքերը սրբում է Արմեն Սարգսյանի երեսին՝ կոպիտ է հնչում, բայց փաստ է. Նարեկ Սամսոնյան

ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ AntiFake.am-ը և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց իրականացնում են խորհրդանշական ակցիա՝ «Պահպանեք Սահմանադրությունը» (#Save_Constitution) խորագրով։
«Խորհրդանշական ակցիայի նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի հիմնական գործառույթը ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլ նաև անձամբ խախտում է Սահմանադրությունը։ Ուստի՝ Սահմանադրությունն ունի ՀՀ քաղաքացիների պաշտպանության կարիքը»,– ասվում է երկու կազմակերպությունների տարածած հաղորդագրությունում։
«Մենք չէինք կարող էս օրով նորից չհիշեցնեիք Արմեն Սարգսյանին, որ ինքը Հայաստանում չի եկել գործուղման, կամ չի եկել հարկադիր հանգստի, ունի կոնկրետ գործառույթներ, որոնք պետք է իրականացնի՝ ուզի, թե չուզի, և պարտականությունների չիրականացնելը մտնում է Սահմանադրական կարգի տապլման հոդվածի մեջ: Արմեն Սարգսյանի երեսին իր ոտքերը սրբում է Փաշինյանը. շատ կոպիտ է հնչում է, բայց դա փաստ է»,-մանրամասնեց Նարեկ Սամսոնյանը: