ՏԵՍԱՆՅՈՒԹ | Նոր նախագծով պարտադիր ուսուցում նախատեսվում է միայն բեռնատարների վարման իրավունքի վկայական ստանալու համար. Հովհաննես Քոչարյան

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագծով պարտադիր ուսուցում նախատեսվում է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների վարման իրավունքի վկայական ստանալու համար:
«Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար:
Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Բացի այդ՝ վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է: Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրարկման ճանապարհային քարտեզով»,– գրել է նա: