Լիլի Մորտոից հետո Women’s Club-ը լքում է Անահիտ Կիրակոսյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Women’s Club նախագծում Անահիտ Կիրակոսյանն այլևս հանդես չի գա: Դերասանուհին հեռացել է նախագծից, քանի որ զբաղվածությունը մեծ է եղել և չի հասցրել համատեղել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասել է Անահիտ Կիրակոսյանը:
«Ես մեծ ընտանիք ունեմ, 4 երեխա եմ մեծացնում և այլևս չեմ հասցնում իմ առօրյան կազմակերպել: Ակումբի իմ ընկերներին մաղթում եմ բեղուն աշխատանք: Ինքս Շանթ Հ/Ը-ից չեմ հեռանում, շարունակելու եմ վարել «Առավոտը շանթում» նախագիծը, վստահ եմ, հետագայում էլ նոր նախագծեր կլինեն, որոնց մասնակցություն կունենամ»,- ասաց Անահիտ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանը մեկ տարի է հանդես էր գալիս «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Women’s Club նախագծում, որտեղ հասցրել էր սիրելի դառնալ հեռուստադիտողի համար: