ՏԵՍԱՆՅՈՒԹ | «Դե, ասեք, որ նա թմրանյութերի ազդեցության տակ չէ». Սաակաշվիլիի պարը Կիևի գիշերային ակումբում «պայթեցրել է» համացանցը

Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է տոնել իր վերադարձը Ուկրաինա Կիևի «կրակոտ» խրախճավայրերում:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում:
Տեսահոլովակում Սաակաշվիլին պարում է ուկրաինական «Kazka» փոփ խմբի «Լաց» երգի ներքո: Պարը գրավել է ներկաների ուշադրությունը: Անգամ պարի ավարտին նրանք բացականչել են. «Կեցցե´»:

«Դե, ասեք, որ նա թմրանյութերի ազդեցության տակ չէ … Դա այն է, ինչ անում է կենարար փոշին …»,- համացանցի օգտատերերը մեկնաբանել են տեսանյութը: