Ռուսաստանում Հայաստանից կինն արդեն երրորդ անգամ երկվորյակ է լույս աշխարհ բերել

ՌԴ Խիմկիի շրջանային հիվանդանոցի ծննդատանը Հայաստանից կինը բարեհաջող երկվորյակ է ունեցել: Նշվում է, որ սա Հայաստանից եկած ընտանիքում արդեն երրորդ երկվորյակ ծնունդն է: Նշվում է, որ զույգն արդեն 7 երեխա ունի:
«Նա արդեն 4-րդ անգամն է մեր ծննդատան պատերի ներքո ծննդաբերում: Սկզբում լույս աշխարհ է եկել առաջնեկը՝ աղջիկը, այնուհետև տարիների տարբերությամբ նաև երեք երկվորյակները»,- «360»հեռուստաալիքի կայքը մեջբերել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Միրզոնովի խոսքերը:
Նշվում է, որ 31-ամյա կինն ամուսնու և երեխաների հետ բնակվում է Հայաստանում, սակայն ծննդաբերելու համար, ըստ ավանդույթի, գալիս է Խիմկի: Նրա բոլոր ծնունդներն ընդունել է Սեմյոն Ղազարյանը: