Սիրիայում թուրքական գործողությունների արդյունքում զոհվել է 15 և վիրավորվել՝ 41 մարդ

Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ այդ երկրի հյուսիս-արևելքում Թուրքիայի իրականացրած գործողության հետևանքով զոհվել է 15 և վիրավորվել՝ 41 մարդ:
Խումբը նաև ճշտել է, որ զոհերից 8-ը քաղաքացիկան անձինք են, նրանց թվում՝ 4 կին, 1 երեխա և քրդական ուժերի 7 անդամ: Հաղորդման համաձայն՝ ավիահարվածների և հրետանակոծության արդյունքում քիչ չեն նաև վիրավորները՝ 13 քաղաքացիական անձ և քրդական ուժերի 28 անդամ:

Հիշեցնենք, որ չորեշքաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ  Թայիբ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի  հյուսիս-արևելքում մեկնարկող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության վերաբերյալ: Թուրքիայի ՊՆ-ն էլ տարածել էր հաղորդագրություն, որով մանրամասնում էր, թե իրենց ԶՈՒ-ն առնվազն 181 նշանակետ է թիրախավորել: