Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է. Արարատի մարզպետ

Ոստիկանապետը, ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ, այդ թվում՝ Հունան Պողոսյանը: Այս մասին «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու շատ նախկին հանրապետականներ այս իշխանությանն օրոք նշանակվեցին պաշտոնների, օրինակ` Հունան Պողոսյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնում:
«Հունան Պողոսյանը «Հանրապետական» կուսակցության անդամ չի եղել: Նա եղել է ՀՀ ոստիկան, սպա, գեներալ, և դա պետք չէ կապել «Հանրապետական» կուսակցության հետ»,-ասաց մարզպետը:

Լրագրողի դիտարկմանը, թե ներկայիս իշխանությունները նախկինում պնդում էին, որ որ ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն` ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին»: