Թուրք զինվորները դեռ արյան ծարավ են. Շեր

Հայտնի հոլիվուդյան աստղ Շերը (Շերլին Սարգսյան) նույնպես իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները։ Իր թվիթերյան միկրոբլոգում դերասանուհին իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին հայերի դեմ թուրքերի իրականացրած ցեղասպանության մասին՝ հավելելով.
«Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ անել, բայց երբ 11 տարեկան էի, ես լսել եմ «արյան ծարավ թուրքերի մասին, որոնք խոշտանգել ու սպանել են մոտ 2 միլիոն հայերի»։
Ես դա նաև լսել եմ Հայաստանում։ Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի դեմ»,- գրել է Շերը։

Երգչուհու կարծիքով՝ այս հարցում մեծ է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործոնը։ Ըստ նրա՝ Թրամփը աջակցում է թուրքերին։