Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի

Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է պաշտոնից: 

Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ:
Երևանի ՃՈ պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը:

Կադրային այլ փոփոխություններ էլ են եղել։ Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը։