Հայ մարզիկը, ով մրցամարտում գրեթե խեղդել էր թուրքին, ամբողջ հոնորարը տրամադրել է նրա բուժմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խառը մենամարտեր մրցաձևում Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Աբրահամյանը, որ օրերս  անցկացրած մենամարտի առաջին ռաունդում գրեթե խեղդել էր թուրք մրցակցին, խոստովանել է, որ հաղթանակի ամբողջ հոնորարը տրամադրել է նրա բուժմանը։
Հիշեցնենք, որ մրցաշարին մեկնելուց առաջ թուրք մարզիկ Բաթուհան Աքդումանը սոցկայքերից մեկում գրել էր, որ գնում է հայի գլխի հետևից։ Իր տարածած տեսանյութում Ռաֆայելն ասել է, որ վատ նստվածք է մնացել այդ օրվա մրցամարտից, նաև խոստովանել է, որ  մի փոքր երկար է պահել թուրք մարզիկին «գիլյոտին» դիրքում: