Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխարհահռչակ hեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին եւ երեկ մասնակցել պանելային քննարկմանը։ Նա Էջմիածնում կնքել է իր երեխաներին, իսկ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ է խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։