Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ | Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին: Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ տպավորված է Հայաստանում մարդկանց ջերմ վերաբերմունքով և մտադիր է նաև տնտեսական գործունեություն ծավալել այստեղ:
Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, հայ ինքնության պահպանման, Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց ակտիվության և ներգրավվածության, ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում համագործակցության համար ընձեռվող հնարավորությունների շուրջ: