Քիմ Քարդաշյանը երեխաների հետ Հայաստանի պատմական տաճար այցելության ժամանակ կրել է հայկական ավանդական վզնոց. Daily Mail (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ Հայաստանում պատմական տաճար այցելության ժամանակ կրել է հայկական ավանդական վզնոց, գրում է Daily Mail-ը:

Գառնու տաճար այցելության ժամանակ, ինչպես գրում է աղբյուրը, ամբողջ ընտանիքը եղել է սև հագուստներով, իսկ Քիմը և նրա դուստրը՝ Նորթը, կրել են հայկական ավանդական վզնոցներ: Նորթը նաև կրել է համապատասխան ականջօղեր և գլխազարդ:
Աղբյուրը գրում է, որ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղի հետ հունահռոմեական սյունազարդ տաճար են այցելել նաև նրա երեքամյա որդին՝ Սեյնթը, մեկուկես տարեկան Չիկագոն և քրոջ որդին՝ իննամյա Մեյսոնը:
Աղբյուրը գրում է, որ Հայաստան այցելությունը բավականին հագեցած էր Քարդաշյան քույրերի համար, քանի որ Քիմն ու Քորթնին երեկ նախագահական նստավայրում հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ և ընթրել միասին:
«Քիմն ու Քորթնին ասել են, որ շատ դրական էներգիա են ստացել Հայաստան կատարած իրենց այցից»,- Instagram-ում գրել է նախագահի գրասենյակը: 
Նշվում է, որ Քիմը հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Big day: Kim Kardashian was seen walking alongside her six-year-old daughter who wore a large necklace with matching earrings and headpiece as they headed into Etchmiadzin Cathedral in the capital of Vagharshapat
Right this way: Kim held daughter North's hand as her nephew Mason strolled close by
Ice cream break: North enjoyed a delicious ice cream cone
Doting mom: Kourtney and her children wore similar, all-black outfits
Cute: Kim's 19-month-old daughter Chicago was also seen arriving as she was carried along by a nanny