10 միլիոն դրամ Աննա Հակոբյանի հիմնադրամին. Քրիստինա Ազնավուրի ճոխ նվիրատվությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 8-ին ներկա է գտնվել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին։

Գալա ընթրիքին ներկա են գտնվել Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, «Joef Gipsy kings Family» խմբի մենակատար Ջոեֆ  Ֆարգիերը, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։

Ընթրիքի ավարտին, շնորհակալություն հայտնելով կատարված մեծ աշխատանքի համար, Քրիստինա Ազնավուրը «Ազնավուր հիմնադրամի» անունից 10 միլիոն դրամ է նվիրաբերել «Ժպիտների քաղաք» հիմնադրամին։