18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին | տեսանյութ

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական տարածքում:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 18 անձ:

Իրավապահները ճշտել են կանանց ինքնությունը, բնակության վայրը` կային և՛ տեղացիներ և՛ մարզերի բնակիչներ:
Նրանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, կազմվել են համապատասխան արձանագրություններ: