Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. բժիշկները 2-ամյա երեխայի մահ են արձանագրել | տեսանյութ

Սաուդյան Արաբիայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի` Saudi Arabian Airlines-ի ինքնաթիռը կանադական Սենթ Ջոնս քաղաքում շտապ վայրէջք է կատարել՝ երկամյա երեխային շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Վայրէջքից հետո Boeing 777-300 ինքնաթիռին են անմիջապես մոտեցել շտապօգնության աշխատակիցները՝ երեխային հոսպիտալացնելու նպատակով: Փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզ կդառնան պատահածի պատճառները:
Չպլանավորված վայրէջքից հետո ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի ԱՄՆ մայրաքաղաք: