Գազը մինչև 2020-ի ապրիլի 1-ը չի թանկանա. փոխվարչապետ

Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ, որպեսզի գազի գնի հնարավոր տատանումը բեռ չդառնա թե՛ սպառողի, թե՛ տնտեսության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ սպառողի համար գազի գինը մինչև 2020 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա:

Անդրադառնալով հարցին, թե «գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանալու» հայտարարությունը ուղիղ մեսի՞ջ է, թե ապրիլի 1-ից հետո բարձրանալու է, փոխվարչապետն ասել է. «Եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով»:


Գազի ձեռքբերման թեմայով Հայաստանը բանակցո՞ւմ է այլ երկրների հետ, օրինակ՝ Իրանի: Այս հարցի առնչությամբ փոխվարչապետը մեկնաբանել է, որ բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են։