Թբիլիսիում և Բաթումում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 27 մարդ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Բաթումում ու մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 27 բերման ենթարկվածի մասին, հայտնում է «Առաջին Լուրերի» տեղի թղթակիցը:
Հիշեցնենք, որ ցուցարարները դեմ են արտահայտվել վրացական կինոթատրոններում նույնասեռական պարողների մասին աղմկահարույց ֆիլմի ցուցադրությանը: 
Կինոռեժիսոր Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմը վրացական Takes Film և շվեդական French Quarter Film ընկերությունների համատեղ արտադրանքն է: Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը ցուցադրելու թույլտվություն է ստացել ավելի քան 20 երկիր:
«Վրացական երթ» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները, հոգևորականներն ու նրանց աջակիցներն ուրբաթ երեկոյան Թբիլիսիի և Բաթումի կինոթատրոնների դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ ֆիլմի պրեմիերան տապալելու նպատակով: Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Նրանք ոստիկանների ուղղությամբ շշեր են նետել: Ակցիաները դադարեցվել են միայն լույս շաբաթ:   
«Բերման է ենթարկվել 27 մարդ՝ խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար, 24-ը՝ Թբիլիսիում, 3-ը՝ Բաթումում»,- հայտնել են գերատեսչությունւից: